երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դպրաբակ գյուղում առանձնատուն է այրվել

Դպրաբակ գյուղում առանձնատուն է այրվել

Ապրիլի 23-ին, ժամը 01:06-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դպրաբակ գյուղում այրվում է առանձնատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են օժանդակ շինությունը (մոտ 65 քմ)՝ գույքով և առանձնատան տանիքի փայտե կառուցատարրերը, վնասվել են տանիքի մետաղյա թիթեղները (մոտ 45 քմ):

  • Կիսվել: