շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դիտարկում ենք ժամանցի վայրեր այցելելու համար պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը. Ավանեսյան

Դիտարկում ենք ժամանցի վայրեր այցելելու համար պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը. Ավանեսյան

Դիտարկում ենք ժամանցի վայրեր` համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ մտցնելու տարբերակը։ Այս մասին ՛՛Ազատության՛՛ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ հիմա աշխատում են դրա վրա: ՛՛Հիմա դրա վրա աշխատում ենք, հավաքագրում ենք փորձը, թե կարգավորման մեխանիզմներն ինչպիսին պետք է լինեն: Նախնական նախագիծը առաջիկայում` երկու շաբաթվա ընթացքում, կլինի՛՛:

  • Կիսվել: