չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դիտարկում ենք դպրոցներում անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը․ Անդրեասյան

Դիտարկում ենք դպրոցներում անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը․ Անդրեասյան

Դպրոցների անվտանգության ընդհանուր նկարագիրը մենք հիմա մշակում ենք, որովհետեւ, ընդհանուր առմամբ, դպրոցներում անվտանգության ապահովման եղանակն ու գործիքակազմը պետք է ընդլայնվի: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը:

«Այդ իմաստով մենք պետք է նաեւ բավականին ադեկվատ լինենք իրավիճակին: Ասենք, անվտանգության այն միջոցառումները, որոնց կարիքը կա գուցե քաղաքային մեծ դպրոցներում , բանուկ հատվածներում գտնվողն կամ ավագ դասարաններ ունեցող դպրոցներում, գուցե մեկը պետք է լինի, իսկ օրինակ, գյուղական դպրոցներում այլ: Մենք հիմա այդ ստանդարտները մշակում ենք, բայց մեր դպրոցներ ելումուտը խիստ կանոնակարգված է, կողմնակի անձանց մուտքը դպրոցներ դասապրոցեսի ընթացքում չի թույլատրվում, միայն այն դեպքում, երբ կա պայմանավորվածություն տվյալ մարդու հետ հանդիպելու, կամ երեխայի ծնողն է, օրինական ներկայացուցիչը»,-ասաց նա:

 

Ըստ նախարարի՝ Հայաստանի դպրոցները, ըստ միջազգային ամենատարբեր հետազոտությունների, համարվում են ամենաապահով դպրոցներից մեկը աշխարհում․ «Դպրոցներում անվտանգությունն ապահովում է հաստիքացուցակի համաձայն՝ պահակներ կան, վերանզինված են տեսախցիկներով, բայց դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունների ենք գնացել ու դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնաարվորությունը։ Դա պետք է լավ մշակենք»։

Նշենք՝ ավելի վաղ  «Տելեգրամ» ալիքներով տեղեկատվություն էր տարածվել, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։ ԿԳՄՍ նախարարությունից էլ հայտնել էին, որ Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է․ դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։

  • Կիսվել: