կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Ադրբեջանի զորամասերում ուսումնամարզական հավաքներ են սկսվել

Ադրբեջանի զորամասերում ուսումնամարզական հավաքներ են սկսվել

Ադրբեջանի զորամասերում սկսվել են հերթական ուսումնամարզական հավաքները՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի կողմից հաստատված 2024 թվականի պատրաստության պլանի համաձայն:

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հավաքի շրջանակներում կկատարվեն տարաբնույթ առաջադրանքներ՝ զինծառայության համար պատասխանատու անձանց մարտական ​​պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների բարձրացման նպատակով։

Նշվում է, որ ժամկետային զինծառայողների հետ ուսումնամարզական ճամբարների հիմնական նպատակը նրանց մարտական ​​հմտությունների, ռազմական որակավորումների և փորձի կատարելագործումն է, ինչպես նաև ադրբեջանական բանակի զինանոցում առկա ժամանակակից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների յուրացումը։

 

  • Կիսվել: