հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռյազանի շրջանում նավթավերամշակման գործարանը երկրորդ անգամ ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Ռյազանի շրջանում նավթավերամշակման գործարանը երկրորդ անգամ ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Ռուսաստանի Ռյազանի շրջանում նավթավերամշակման գործարանը երկրորդ անգամ ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, տեղեկացնում է Meduza-ն։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի սահմաններում։ Գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ռյազանի նահանգապետ Պավել Մալկովը հաստատել է անօդաչու թռչող սարքի հարձակումը՝ հայտնելով, որ զոհեր չկան։ 

Հաղորդվում է նաև, որ գործարանը զգալի վնաս է կրել։ Հ

Ըստ աղբյուրի՝ հարձակումը եղել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունը։

Նշենք, որ Ռյազանի շրջանի նավթավերամշակման գործարանը հարձակման էր ենթարկվել նաև մարտի 13-ին։

  • Կիսվել: