չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի

Գազայում զոհերի թիվը հասել է 34,568-ի

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 34,568-ի: Այս մասին հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԱՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34,568-ի, վիրավորվել է 77,765 մարդ՛՛:

Նշվում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել իսրայելական բանակի գործողությունների հետևանքով մահացած 33 մարդու դի։

  • Կիսվել: