հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իրանահայ պատգամավորը կանխատեսում է Իսրայելի մոտալուտ կործանումը

Իրանահայ պատգամավորը կանխատեսում է Իսրայելի մոտալուտ կործանումը

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանն ասել է․ «Սիոնիստական ռեժիմը փորձում է Երուսաղեմի հայերին սպառնալիքների միջոցով ստիպել հեռանալ իրենց բնակավայրերից, որպեսզի Պաղեստինում իր կատարած ոճրագործություններին զուգահեռ, տիրանա նաև նրանց հողերին։ Իսկ արդյունքը լինում է այն, որ ազատախոհներն արթնանում են։ Ինչպես ասում է գերագույն առաջնորդը, Սիոնիստական ռեժիմի կործանման հետհաշվարկը սկսվել է։ Եվ այդ օրը հեռու չէ», գրում է parstoday.ir-ը:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով արևմտյան երկրներում մեկնարկած՝ Պաղեստինում Իսրայելի ոճրագործությունների դեմ բողոքի շարժմանը, Շահվերդյանն ասել է․ «Համալսարանականների բողոքը տեղին է։ Նրանք բողոքում են տարածաշրջանում իրենց կառավարությունների միջամտության և օկուպանտ ռեժիմին աջակցության դեմ։ Սակայն արևմտայն կառավարությունները չեն հանդուրժում բողոքի ցույցերը, չնայած որ իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպան»։

Պատգամավորի խոսքով․ «Արևմուտքը հայտարարում է, թե աջակցում է արդարության հաստատմանը, մարդու իրավունքներին և տարբեր էթնիկ, սեռական ու կրոնական խմբերին: Սակայն ելնելով սեփական շահերից, ռազմական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին և օրինականացնում Պաղեստինում ռեժիմի ոճրագործությունները»։

Շահվերդյանը հավելել է․ «Աշսօր ամբողջ աշխարհում, արևելքից արևմուտք, ազատախոհները բողոքում են Իսրայելի կատարած հանցագործությունների դեմ»։

  • Կիսվել: