ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց. վարչապետ

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց. վարչապետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունն այսօրվաի նիստում հաստատեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնականտարվամասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, այս տարի ընդունելությունը բուհեր կլինի մեկ քննությամբ: Իսկ առարկան, ըստ նրա, կընտրի դիմորդը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դիմորդների՝ մեկ քննությամբ ընդունվելուն. «Հետո էլ ասում եք, էս կորոնավիրուսի շուրջ էնքան պոզիտիվ ենք ստեղծում, որ դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը լազաթ տվեց»:

Վրաչապետը նաև հետաքրքվեց, թե ինչպես են քննություններին մասնակցելու բանակից զորացրվածները, եթե հունիսին դեռ բանակում են լինում, ինչին ի պատախան Արայիկ Հարությունյանը նշեց. «Իրենց փոխարինում են այն զորակոչիկները, որոնք չեն մասնակցում քննություններին, այսինքն ավելի վաղ են զորակոչվում: Դիմելոը գործընթացը էլեկտրոնային է, դա կարող են անել առանց զորացրվելու»:

  • Կիսվել: