շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դիմակ կրելու մշակույթը պետք է ձևավորել, այնպես, ինչպես ամեն առավոտ ատամ ենք մաքրում․ Նախարար

Դիմակ կրելու մշակույթը պետք է ձևավորել, այնպես, ինչպես ամեն առավոտ ատամ ենք մաքրում․ Նախարար

Դիմակների կրումը պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է լինելու իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ վիրուսի տարածումը կանխելու համար, այսօր այսօր տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես չեմ բացառում, որ դա անհրաժեշտ լինի մեկ-երկու տարի, և ես բազմիցս նշել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի», -հավելեց նախարարը։

Պաշտոնյայի խոսքով, դիմակ կրել-հանելու մշակույթը պետք է ձևավորել այնպես, ինչպես ամեն առավոտ մարդը լվանում է իր ատամները, այսիքն՝ դա պետք է առօրյայի մաս լինի։

«Մենք դժբախտաբար հավելյալ վարքագիծ, սովորույթ պետք է ձևավորենք մեր մեջ, որպեսզի պաշտպանված լինենք հիվանդության տարածումից։ Իհարկե, կարող են լինել մարդիկ, ովքեր առողջության պատճառով դիմակ չեն կարող կրել, և իմ կարծիքով, այդ մարդիկ պետք է լինեն հսկողության տակ և ոչ թե օրինակ, աշխատավայրում վտանգի ենթարկեն այլոց առողջությունը։ Ինդիվիդուալ մոտեցումներ միշտ էլ կարող են լինել բոլոր կանոնների դեպքում», -հայտարարեց նախարարը։

  • Կիսվել: