կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Դիլիջանում հրկիզել են տեղի սպորտդպրոցի տնօրենի Toyota Camry-ն

Դիլիջանում հրկիզել են տեղի սպորտդպրոցի տնօրենի Toyota Camry-ն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Toyota Camry մակնիշի 10 OC 100 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նշված փողոցի բնակիչ, 43-ամյա Գարիկ Բաղդասարյանին, ով իրավապահներին հայտնել է որ ունի կասկածներ, որ ավտոմեքենայում կրակն առաջացել է հրկիզման եղանակով: Փաստի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը Դիլիջան քաղաքի սպորտդպրոցի տնօրենն է: 

  • Կիսվել: