երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են. «Վեոլիա ջուր»

Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են. «Վեոլիա ջուր»

Աղստև գետի վարարումից հետո Դիլիջանում առաջացած ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են, հայտնում է «Վեոլիա ջուրը»:  

«Այլընտրանքային լուծումներով ՎեոլիաԹիմը Դիլիջանում զգալիորեն մեղմել է ջրատարների վթարների հետևանքները:

«Դիլիջան» շահագործման տեղամասի մասնագետները, աշխատելով բարդ և վտանգավոր պայմաններում, կարողացել են վերացնել 150 մմ-ոց վերգետնյա ջրագծի վթարներն ու վերականգնել Գետափնյա և Կալինինո փողոցների 7 բազմաբանակարան շենքերի և հյուրանոցային համալիրների ջրամատակարարումը:

Հեղեղումների, ինչպես նաև Աղստև գետի վարարման հետևանքով «Ֆրոլովո» ջրի մաքրման կայանից դուրս եկող 500 մմ-ոց և ՋՄԿ-ից դեպի Դիլիջան իջնող 300 մմ-ոց ջրատարները մնացել են օդի մեջ և դեռևս դրանց մոտենալ ու որևէ աշխատանք անել հնարավոր չէ: ՎեոլիաԹիմը մարդկանց առանց ջուր չթողնելու համար որոշել է այստեղից սնվող Գայի, Հովսեփյան, 1-ին փողոցների և Թբիլիսյան խճուղու սպառողների ջրամատակարարումն իրականացնել այլընտրանքային ճանապարհով՝ այս տարածքներին ջուր մղելով «Բլդան» և «Գոլովինո» Ջրի մաքրման կայաններից:

Այս պահին ջրամատակարարումը դեռևս իրականացվում է գրաֆիկի խախտումներով: Ջրհեղեղի պատճառած վնասներն ահռելի են, աշխատանքի ծավալը ևս․ այդ պատճառով ՎեոլիաԹիմն աշխատում է և' ցերեկը, և' գիշերը:

Աշխատանքի ավարտից հետո քաղաքի ջրամատակարարումը նորից կիրականացվի սահմանված ժամանակացույցի համաձայն»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: