կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դիլիջանի թունելում բախվել են Kia-ն, Toyota-ն ու Opel-ը

Դիլիջանի թունելում բախվել են Kia-ն, Toyota-ն ու Opel-ը

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում նոյեմբերի 10-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունելի մեջ տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 17:30-ի սահմաններում Դիլիջանի թունելում բախվել են Վարդան Ապրեսյանի վարած Kia մակնիշի, Մհեր Մելքումյանի վարած Opel մակնիշի և Գոռ Առաքելյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ:Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արսեն Ստեփանյանն ու Տիգրան Պապիկյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: 

  • Կիսվել: