հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
 Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Փետրվարի 18-ին Տավուշի մարզի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին, տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ժամը 15-ի սահմաններում Գոշ գյուղի սկզբնամասից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Հաղարծին գյուղի 21 և 24 տարեկան երկու բնակչի:

Բաժնում պարզվել է, որ նրանք ժամեր առաջ Հաղարծին գյուղի մոտակայքով անցնող երկաթգծի տարածքից գողացել են մոտ 6 մետր մալուխ, երկաթգծի 10 գամ և ռելսերն ամրացնող սալիկներ:

  • Կիսվել: