ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիլիջանի ոլորաններում բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Դիլիջանի ոլորաններում բախվել են DAF բեռնատարն ու Opel Astra-ն. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան–Ւջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են 36-ամյա Գեղամ Ռ.-ի վարած DAF մակնիշի բեռնատարն ու 31-ամյա Երվանդ Ս.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Երվանդ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

 

  • Կիսվել: