շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

Դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին։
 
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Ռայիսին հույս է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։
 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։
 
Արսեն Ավագյանը ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցում:
 
 
ԻԻՀ նախագահը խնդրել է նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։
 

 

  • Կիսվել: