կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեսինի փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորին Լաչինի միջանցք այցելելու և Արցախին աջակցելու համար

Դեսինի փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորին Լաչինի միջանցք այցելելու և Արցախին աջակցելու համար

Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Դեսինի փոխքաղաքապետ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը իր թվիթերյան էջում կիսվել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամիի լուսանկարով և գրել.

«Շնորհակալություն, Բելամի՛, Լաչինի միջանցքի մուտքի մոտ գալու և տեսնելու համար, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանն է փակում՝ այդպիսով 120.000 հայերին զրկելով ամեն ինչից։ Շնորհակալություն, Ֆրանսուա-Խավիե, անսասան աջակցության համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains – LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։ Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ 

 

  • Կիսվել: