երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հրդեհ՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ում․ «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ում․ «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Օգոստոսի 27-ին, ժամը 10։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 1 փողոցում գտնվող «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի 3-րդ հարկում։

 
 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։19-ին, մարվել՝ 11։32-ին։

  • Կիսվել: