հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային միս հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակի իրացումը կկասեցվի և այն կոչնչացվի

Դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային միս հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակի իրացումը կկասեցվի և այն կոչնչացվի

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

  • Կիսվել: