երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դեբեդ գետն ընկած երկու տարեկան երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր

Դեբեդ գետն ընկած երկու տարեկան երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին ահազանգ է ստացել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել է 30 փրկարար։

Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․՝ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2-ամյա աղջիկն ընկել է Դեբեդ գետը. վտանգելով կյանքը՝ 32-ամյա երիտասարդը նրան փրկել է:

  • Կիսվել: