չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դավթաշենում հայտնաբերվել են «Կրիստալ» և «Մարիխուանա» թմրամիջոցներ․ կան բերման ենթարկվածներ

Դավթաշենում հայտնաբերվել են «Կրիստալ» և «Մարիխուանա» թմրամիջոցներ․ կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները, հերթական անգամ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հերթական բացահայտումն են կատարել։

Քրեական հետախուզության խմբի ծառայողի ստացված օպերատիվ տվյալներով՝ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով մարտի 10-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են բերման ենթարկել 2 քաղաքացու։ 

Պարզվել է՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Վլադիմիր Ի-ն և 19-ամյա Հարություն Հ-ն։  Անձնական խուզարկությամբ Վլադիմիր Ի-ի մոտ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով «Կրիստալ» տեսակի թմրամիջոց։ 

Նույն օրը 0.56 գրամ կշռով «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել նաև Հրազդան կիրճից, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով քրեական հետախույզները ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 26-ամյա Ռուդոլֆ Զ-ին։ Իսկ ժամեր անց ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Ռադիոն Մ-ն, ում մոտ հայտնաբերվել է 12 հատ պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 34.94 գրամ քաշով։  Արդեն ոստիկանությունում Ռադիոն Մ-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է և այն պատկանում է իրեն։

Բոլոր փաստերով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ։ 

Բերման ենթարկվածները բաց են թողնվել։ 

  • Կիսվել: