շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան երիտասարդի դի, մարմնին՝ դաջվածքներ (տեսանյութ)

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան երիտասարդի դի, մարմնին՝ դաջվածքներ (տեսանյութ)

Հունիսի 11-ին Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված քաղաքացու ինքնության մասին տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին: Մահացածի մարմնի տարբեր մասերին դաջվածքներ կան:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:  

 
 

  • Կիսվել: