ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև կենտրոնական այգին կունենա շատրվաններ, հովանոցներ, ոռոգման համակարգ

Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև կենտրոնական այգին կունենա շատրվաններ, հովանոցներ, ոռոգման համակարգ

Ավարտական փուլում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը:  Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Հանգստի գոտին  կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր՝ ջրավազաններով, շատրվանային համալիրով, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգով ու նստարաններով: 

Բացի այդ, ընթացքում է Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու հիմնանորոգումը:

Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր:

Բացի այդ, թիվ 5, 12 պոլիկլինիկաներում ու «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել:

  • Կիսվել: