շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված միջնորդությունը  իրեն ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն թույլատրելու վերաբերյալ։

Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, Դավիթ Տոնոյանի մեկնումը մինչև ԱԺ հսկիչ-անցագրային կետ, ապա ԱԺ հսկիչ-անցագրային կետից մինչև ՔԿՀ իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ` առանց ձեռնաշղթաների:

Քննիչ հանձնաժողովին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը նախատեսված է սույն թվականի օգոստոսի 1-ին և 2-ին։

  • Կիսվել: