երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը

Դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը

Դատավորների թեկնածուների գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը, հայտնում են ԲԴԽ-ից:
 
Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-50-Ո-119 որոշման 4-րդ հավելվածի 4-րդ մասի 20-րդ կետի կարգավորումներից՝ գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել Բողոքարկման հանձնաժողով՝ դրանք հրապարակելուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրավոր քննության արդյունքները հրապարակվել են սույն թվականի օգոստոսի 9-ին ժամը 13։00-ին, հետևաբար գրավոր քննության արդյունքները կարող են բողոքարկվել մինչև սույն թվականի օգոստոսի 14-ը ժամը 13։00 ներառյալ՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը:
 
Բողոքը ներկայացնելու համար քննության մասնակիցները կարող են այն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ հարցերի դեպքում զանգահարել 010-511-819 կամ 098-98-88-22 հեռախոսահամարին։
 
 

  • Կիսվել: