երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատավորն արդարացրել է մայր շանը սպանած «Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրեն Սուրեն Աղաջանյանին

Դատավորն արդարացրել է մայր շանը սպանած «Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրեն Սուրեն Աղաջանյանին

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ արդարացրել է «Դիլիջան» ազգային պարկի նախկին տնօրեն Սուրեն Աղաջանյանին, որը 2019թ․-ին իրեն պատկանող «Գետափ» ռեստորանի տարածքում իր «ՏՕԶ-16» մոդելի որսորդական հրազենով կրակել և սպանել է միջին չափի մայր շան։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից ներկայացված ձայնագրությունը ևս կցվել է գործին, ինչի մասին դատական վճռով ասվում է․ «Սուրեն Աղաջանյանի և Մարիամ Տաշչյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը կարող է գնահատվել որպես ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման շրջանակներում արտահայտված մասնավոր անձի կողմից կատարված հեռախոսազրույցի ձայնագրություն, այն չի կարող գնահատվել որպես դատավարական այնպիսի խախտում, որի նկատմամբ կիրառելի կլինեն քրեական հետապնդման մարմիններին վերագրվող պահանջները, հեռախոսային խոսակցության բովանդակությունը փոխված չէ, ստույգ է, և ձայնագրության սկավառակը չի կարող ճանաչվել անթույլատրելի»։

Նշվել է նաև, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը նույն բովանդակությունն ունի, և որն ամբաստանյալը չի վիճարկում։

Մանրամասն՝ Econews.am

  • Կիսվել: