կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրդողանը դատապարտել է Ռուսաստանին Իդլիբում  սիրիական խմբավորման ճամբարին ավիահարվածների համար

Էրդողանը դատապարտել է Ռուսաստանին Իդլիբում սիրիական խմբավորման ճամբարին ավիահարվածների համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, դատապարտել Է Ռուսաստանին Իդլիբում Անկարային հավատարիմ սիրիական խմբավորման ճամբարին ավիահարվածների համար եւ սպառնացել է Նոր թուրքական ռազմական գործողությամբ Սիրիայում: Միևնույն ժամանակ նախագահը պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ համագործակցել տարածաշրջանային սուր հարցերի շուրջ ՝ Ղարաբաղից մինչև Լիբիա: Ընդ որում, նույնպիսի բովանդակալից երկխոսություն վարել «հակաիսլամական» Եվրոպայի, առաջին հերթին Ֆրանսիայի հետ, Անկարան, կարծես, մտադիր չէ ։

«Իդլիբի շրջանում գտնվող ընդդիմության ուսումնական ճամբարի վրա Ռուսաստանի հարձակումը խոսում է այնտեղ կայուն խաղաղության եւ հանգստության հաստատման ցանկության բացակայության մասին»,— հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ:

 

  • Կիսվել: