ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Դաշտ գյուղում հրդեհ է բռնկվել

Դաշտ գյուղում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 16-ին, ժամը 16։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է ջերմոցի սառնարանային հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են վարդի աճեցման ջերմոցի սառնարանային հատվածը (40 քմ) և ջերմոցի պոլիեթիլենային թաղանթը:

 

  • Կիսվել: