շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հոլանդիայում բնակվող դաշնակցական Ասլան Ասլանյանին արգելել են մտնել Հայաստան․ ահազանգում է Գեղամ Մանուկյանը

Հոլանդիայում բնակվող դաշնակցական Ասլան Ասլանյանին արգելել են մտնել Հայաստան․ ահազանգում է Գեղամ Մանուկյանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ահազանգում է՝ հերթական անգամ դաշնակցական իր կուսակցին արգելել են մուտք գործել Հայաստան։

«Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ հայրենիք է եկել ընտանիքով՝ ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր: Հայրենիքի ազգադավ իշխանությունը արգելել է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սև ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես»՝ ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ: Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում: Թուրքի իշխանությունները», - Facebook-ում գրել է Մանուկյանը։

Պատգամավորը դիմել է Հոլանդիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին։

«Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ է անում: Ասլան Ասլանյանի անունը դո՞ւ ես փոխանցել, որ արգելվի մուտքը հայրենիք»,- նշել է Մանուկյանը

  • Կիսվել: