կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դասախոսություններ՝ աղետների տեսակների և դրանց ժամանակ վարվելակերպի կանոնների վերաբերյալ

Դասախոսություններ՝ աղետների տեսակների և դրանց ժամանակ վարվելակերպի կանոնների վերաբերյալ

Դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի ՄՓՎ և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մարզի 9 հանրակրթական ուսումնական հաստատություններում անց են կացվել «Արագածոտնի մարզին սպառնացող տարերային և տեխնածին բնույթի աղետները» թեմայով դասախոսություններ։

Վերոնշյալ դասախոսությունները հիմնականում վերաբերել են երկրաշարժին, կայծակին, սելավին, հրդեհներին ու սողանքներին՝ նպատակ ունենալով ծանոթացնել սովորողներին աղետների տեսակներին և դրանց ժամանակ վարվելակերպի կանոններին։

Դասախոսությունների ընթացքում բոլորը ցուցաբերել են ակտիվ մասնակցություն, հարցուպատասխանի միջոցով ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Նմանատիպ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: