կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դասագրքերի գործընթացը չի ձախողվել, նոր մրցույթի արդյունքում ունենք 40% խնայողություններ. Ժաննա Անդրեասյան

Դասագրքերի գործընթացը չի ձախողվել, նոր մրցույթի արդյունքում ունենք 40% խնայողություններ. Ժաննա Անդրեասյան

Վարչական ռեսուրսի կիրառման որևէ քննարկման թեմա չկա, կլինեն փաստեր և հանգամանքներ և բոլոր այն մարդիկ, ովքեր կփորձեն որևէ ուսումնական հաստատություն ուղղորդմամբ տանել որևէ հավաքի, նրանք կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին:

Նա նշեց, որ ներկայացված որևէ թիվ չէր համապատասխանում իրականությանը: «Կլինեն փաստեր, կլինի օրենքի ամբողջ խստությամբ համապատասխան պատիժը»,- ասաց նա:

Անդրադառնալով դասագրքերի խնդրին՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ «դասագրքերի գործընթացը չի ձախողվել, այսօր նոր մրցույթի արդյունքում ունենք 40 տոկոս խնայողություններ»:

  • Կիսվել: