երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դասագրքերի բացակայության մասին նախարարությունը պարզաբանում է տարածել․ ԿԳՄՍ նախարարը՝ քաղաքացիներին

Դասագրքերի բացակայության մասին նախարարությունը պարզաբանում է տարածել․ ԿԳՄՍ նախարարը՝ քաղաքացիներին

Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ դատարանի բակում միջադեպ տեղի ունեցավ:

Դատարանի բակում հայտնվեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Կարեն Գիլոյանը: Նրանք այդտեղ էին գտնվում Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի թաղման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի էր ունենում հարևանությամբ:

Նրանց մոտեցան մի քանի քաղաքացի՝ ահազանգելով դասագրքերի բացակայության մասին, ինչին ի պատասխան Ժաննա Անդրեսյանն ասաց, որ խնդրի մասին նախարարությունը պարզաբանում է տարածել։

Հարցին, թե տեղյակ է նախարարն արդյոք, որ ուսուցիչներն ու մանակապարտեզի աշխատողները ՔՊ թեկնածուի հանրահավաքին են մասնակցել, նա ասաց, որ այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել:

Այլ հարցերի, այդ թվում՝ նաև լրագրողների չպատասխանեց՝ հայտարարելով, որ թաղման տեղում չի պատրաստվում հարցերի պատասխանեց և խնդրեց հեռու մնալ իրենցից։

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ էին հավաքված, երբ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍ նախարարը անցան դատարանի բակով, որպեսզի մասնակցեն լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հուղարկավորությանը:

  • Կիսվել: