երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Դարոնիկ»-ի մենեջերը կասկածվում է քաղաքացուն վրաերթի ենթարկելու, ապա տան վրա հարձակվելու մեջ

«Դարոնիկ»-ի մենեջերը կասկածվում է քաղաքացուն վրաերթի ենթարկելու, ապա տան վրա հարձակվելու մեջ

Հունվարի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոչիկի և գլխի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, գրում  է shamshyan.com-ը:

 

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 66-ամյա Աստղիկ Ս.-ն է. նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ընկնելու հետևանքով:

Մինչ Մալաթիայի ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 21:40-ին Մալաթիայի ոստիկանությունում տեղեկություներ են ստացվում, որ Աստղիկ Ս.-ն ոչ թե ընկել է, այլ վրաերթի է ենթարկվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան վախեցրել են, որից հետո վրաերթի հեղինակը իր քրոջ տղայի հետ հարձակվել են վրաերթի ենթարկվածի տան վրա:

Կարճ ժամանակում Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են, որ վրաերթը տեղի է ունեցել Վանթյան փողոցում՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Արսեն Ս.-ի վարած «Նիսան» մակնիշի 15 AP 015 համարանիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանությունից նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք, որտեղից էլ այն փոխանցվել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք:

Ըստ աղբյուրի՝ կասկածյալ Արսեն Ս.-ն աշխատում է «Դարոնիկ» ՍՊԸ-ում որպես մենեջեր:

  • Կիսվել: