երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Դարոյինք»-ում վարակվածը ոչ թե արտադրության աշխատակիցն է, այլ մենեջերը. ՍԱՏՄ ղեկավար

«Դարոյինք»-ում վարակվածը ոչ թե արտադրության աշխատակիցն է, այլ մենեջերը. ՍԱՏՄ ղեկավար

«Դարոյինք» ընկերությունում վարակվածը ոչ թե արտադրության աշխատակիցն է, այլ մենեջերը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Լուրը ստանալուց անմիջապես հետո մեր տեսուչները գնացել են, տեղում պարզել են, որ վարակվածը ոչ թե արտադրության աշխատակից է, այլ մենեջեր։ Իհարկե, դա ավելի լայն շրջանակի վարակելու վտանգ կարող է լինել: Իսկ արտադրության աշխատակիցները շփում չեն ունեցել տվյալ մենեջերի հետ, վարակի տարածումը տվյալ գործարանում գրեթե զրոյական ռիսկ ունի»,- նշեց նա։

Գեորգի Ավետիսյանը նաև ասաց, որ ՍԱՏՄ աշխատակիցների շարքերում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկան:

Ավետիսյանը նշեց, թե քանի որ արտադրամասի աշխատակից չէ, արտադրամասի աշխատակիցների վարակվելու հավանականությունը զրոյական ռիսկ ունի։

  • Կիսվել: