Դարդանելի նեղուցը փակել են նավերի երթեւեկության համար
Դարդանելի նեղուցը նավերի երթեւեկության համար փակ Է նավի անսարքության պատճառով:
Այդ մասին ասվում Է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր վարչության մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Այն պատճառով, որ վաղ առավոտյան «Կապիտան Շիրյագին» նավը խրվել Է ծանծաղուտի մեջ, Չանաքալե նավահանգստի վարչակազմը փակել Է երկկողմ ծովային նավագնացությունը նեղուցով եւ, պաշոնեական հրահանգներին համապատասխան, ցուցումներ են տրվել նավը փրկելու համար»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: