Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է այսօր ընդդիմության պատգամավորների մուտքը «Ժողովրդավարության հայկական ֆուրումին» խոչընդոտելու փաստը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաշակարգող Դանիել Իոաննիսյանը պարզաբանել է այսօր ընդդիմության պատգամավորների մուտքը «Ժողովրդավարության հայկական ֆուրումին» խոչընդոտելու փաստը։
Ըստ նրա Marriott հյուրանոցում անցկացվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի «Ժողովրդավարության հայկական ֆորումին» հրավիրված են եղել իշխանության ու ընդդիմության ոչ բոլոր պատգամավորները։
«Հրավեր ստացած բոլոր պատգամավորների ու այլ հյուրերի մուտքը եղել է անխոչընդոտ»,- հավաստել է Իոննիսյանը` չնշելով, թե ընդդիմադիր որ պատգամավորներն են ստացել հրավեր և մասնակցել համաժողովին։
Նշենք, որ ՊՊԾ աշխատակիցները այսօր թույլ չտվեցին մի շարք ընդդիմադիր պատգամավորների «մասնակցել» Marriott հյուրանոցում Freedom House-ի կազմակերպած ժողովրդավարության հարցերով կոնֆերանսին, ինչի պատճառով իրավապահների և ընդդիմադիրների միջև տեղի ունեցավ բախում:


