ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դանակահարություններ Երևանում. 23-ամյա երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոցներ. նրանց դանակահարելու կասկածանքով որոնվում է 16-ամյա տղան

Դանակահարություններ Երևանում. 23-ամյա երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոցներ. նրանց դանակահարելու կասկածանքով որոնվում է 16-ամյա տղան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունիսի 14-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած դանակահաությունների փաստով:

Այդ օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աճուկային շրջանի դանակահաություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 10 րոպե անց, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ քննչական խմբերը, ովքեր պարզել են՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Վոլոդյա Ն.-ն է, իսկ «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գագիկ Հ.-ն: Բժիշկները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վերջիններս վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 19:40 –ի սահմաններում՝ Շենգավիթ վարչական շրջանի Հ. Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Կարճ ժամանակ անց, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են նրանց դանակահարողի ինքնությունը և որպես կասկածյալ որոնում են նրան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա Վաչե Ս.-ն է: Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Մազյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

  • Կիսվել: