երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դանակահարությունից հետո Ավագանու անդամ Ա. Անտոնյանի վիճակը ծանր է. մանրամասներ

Դանակահարությունից հետո Ավագանու անդամ Ա. Անտոնյանի վիճակը ծանր է. մանրամասներ

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մանրամասներ է ներկայացրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանի առողջական վիճակից.

«Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի տներից մեկում դանակահարված քաղաքացի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ա. Անտոնյանին այսօր՝ քիչ առաջ, տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց:

Այլ բժշկական հաստատությունում կատարված կրծքավանդակի և որովայնի վիրահատություններից հետո համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր,նրան միացված է արհեստական շնչառության սարք:

Հավելյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: