հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դուրս եկեք ստերիլ տարածքից ու տականքներ էլ մի փնտրեք. Երևանի ավագանու ԲՀԿ անդամը՝ Հայկ Մարությանին

Դուրս եկեք ստերիլ տարածքից ու տականքներ էլ մի փնտրեք. Երևանի ավագանու ԲՀԿ անդամը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է քաղաքապետ Հայկ Մարությանի երեկվա ուղիղ հեռարձակման տեսանյութը՝ նշելով, որ վերջապես քաղաքապետը «գտնվեց»:

Առաքելյանի խոսքով՝ ինքը երջանիկ է, որ քաղաքապետը պատասխանում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, սակայն շատ զավեշտալի բառամթերք է ընտրել դա անելու համար:

Նա, մասնավորապես, նշել է․

«Գտնվեց,ես ուրախ եմ,որ հայտնվել եք իմ երեկվա ռոզիսկից հետո,ես երջանիկ եմ,որ պատասխանում եք տիկին Naira Zohrabyan-ին՝ ուղղակի կարգով,բայց բառամթերքը,որն օգտագործում եք շատ զավեշտալի է,էդ ու՞մ եք ասում տականք,էն մարդկանց,որոնք գիտեն,որ դուք կարանտին եք պահում անգամ աշխատավայրում ու ձեր գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալի՞ս,էն որ ոչ ոքի հետ չեք հանդիպում ու կամազների ֆոնին բաց օդում սելֆի լայվն ամենաանվտանգն է՞։

Ձեզ կարող ենք ալկոգել ու դիմակ էլ տալ,ինչը միայն այն ժամանակ հայտնվեց քաղաքապետարանի շենքում,երբ կորոնավիրուսային արձակուրդից հետ եկաք,հասկանում եմ,սթրեսի մեջ էիք,փակվել էիք ու քաղաքապետարանի ողջ անձնակազմն՝ ի տարբերություն այլ պետական կառույցների, անդիմակ ու անալկոգել աշխատում էր,մինչև այն պահը,երբ Ձերդ մեծությունը ոտք դրեց կորոնաարձակուրդից քաղաքապետարանի շենք։

Միևնույն է,ես ուրախ եմ,որ մեր գրառումներին հետևում եք,գոնե երևանցին Ձեզ տեսավ։Ինչ վերաբերում է Ձեր աշխատաոճին՝ զարմանում եմ,բա Ձեզ չե՞ն ասել,որ հիմա ամեն բան օն֊լայն է,երկիրը արտակարգ դրության մեջ է, և Դուք պարտավոր եք օն֊լայն հաշվետվողականություն ապահովել,ինչպես բոլորը,Դուք թիմից Ձեզ մի առանձնացրեք և Ձեր վախերը մի բարդեք առանձնահատուկ լինելու վրա,այսօր բոլորից տեղեկություն սփռվում է օն-լայն,ճիշտը տեղում լինելն է ու չվախենալը,կորոնավիրուս,եթե վարակվեք էլ՝ շուտ կլավանաք,մի՛ մտածեք,կարևորը սարսափահար չլինեք,բա էդ մնացած պաշտոնյաները մարդ չե՞ն։

Դե Ձեզ տեսնեմ,դուրս եկեք ստերիլ տարածքից ու աշխատեք,տականքներ էլ մի փնտրեք,դա վատ տոն է ու 82% ձայն ստացած քաղաքապետին չի սազում,դուխով»:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այն մասին, որ, ինչպես բոլորը, այնպես էլ ինքը փնտրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և մի թեթև «սպրավոչկա» է ուզում նրանից ստանալ մի շատ նուրբ հարցի վերաբերյալ:

«Մի լուրջ հարց քաղաքապետին, որից ձեն-ձուն չկա: Ձեզանից մեկը գոնե փորձե՞լ է հետաքրքրվել՝  ինչպե՞ս և ինչո՞վ են այս ծանր օրերին ապրում մեր մեծագույն Մաեստրոները` Արտավազդ Փելեշյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը: Մեկիդ մտքով մի կես անգամ գոնե անցե՞լ է զանգել և տներում ինքնամեկուսացված մեր տարեց հանճարներին հարցնել` ինչի՞ կարիք ունեք: Չեք արել՝  ոչ մեկդ, ոչ մի անգամ: Ես հասկանում եմ, որ ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է տարատեսակ, այդ թվում` անոմալ ֆոբիաներ ունենալը. օրինակ` տանը նստած` ձեռքերը ստախանովյան էնտուզիազմով վայրկյանը մեկ լվանալն ու վախից գործի չգնալը: Բայց չհետաքրքրվել, թե ինչպե՞ս են ապրում և ինչի՞ կարիք ունեն այս երեք հանճարեղ ու տարեց մարդիկ, դա, կներեք, անբարոյականություն է»,- մասնավորապես գրել էր պատգամավորը։

 

Նաիրա Զոհրաբյանի գրառմանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պատասխանեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս քանի օրը համացանցում շատ տարօրինակ հայտարարություններ եղան՝ կապված նրա հետ, որ ուր է քաղաքապետը, քաղաքային իշխանությունները։ Հայտարարություն եղավ, թե ինչո՞ւ չեն նայում մեր մեծերին, մեր մեծահասակ համաքաղաքացիներին, ի՞նչ են անում։ Գիտեք, ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծերի, մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ։ Քաղաքապետն իր աշխատանքի վայրում է, ամեն օր աշխատում է։ Եթե թե՛ քաղաքապետը, թե՛ թաղապետերը կամ փոխքաղաքապետերը ուղիղ եթերներ չեն անում, դա չի նշանակում, որ իրենք չեն աշխատում։ Ամեն քաղաքական գործիչ գործում է յուրովի։ Ես ուղիղ եթերներ չեմ մտնում։ Բայց այս մարդկանց լոգիկային որ հետևես, որ այս բամբասանքներն անում են, եթե այս տարվա մեջ 4-5 անգամ եմ ուղիղ եթեր մտել, նշանակում է՝ 4-5 անգա՞մ եմ աշխատել, մնացած  ժամանակ տա՞նն եմ եղել։ Այսուհետև, սրանից հետո էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատաոճն է։ Հարգելիներս, ձեր ֆեյսբուքյան գրառումներով դուք ոչ մի օգուտ չեք բերում մեր ժողովրդին։ Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը, կարանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս կորոնավիրուսը կպնում»,- ուղիղ եթերում ասել էր քաղաքապետը։

  • Կիսվել: