չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ Նոր մանրամասներ Հարթենայնի հրաժարականից

«Ժողովուրդ»․ Նոր մանրամասներ Հարթենայնի հրաժարականից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ կրքերը դեռեւս չեն հանդարտվել: Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, եւ հունվարի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից: Այդ նիստից եւ քննարկումներից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ գրել էինք, որ այդ օրվա քննարկումը բավականին բուռն է անցել, սակայն ուշագրավն այն է, որ մինչեւ այժմ էլ Հարթենյանը չի ընդունել, որ սխալ արարք է արել: Եվ մեր տեղեկություններով՝ իշխող թիմի անդամներն այդ թեմայով անգամ զրույց են ունեցել ավագանու նախկին անդամի հոր հետ եւ, ըստ էության, հայրիկի միջոցով են հասել նրան, որ Հարթենյանը հրաժարվի ավագանու անդամությունից: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ մինչեւ շաբաթվա վերջ Հարթենյանը կհրավիրվի նաեւ ՔՊ վերահսկող հանձնաժողով, սակայն, մեր տեղեկություններով, այնուամենայնիվ նրան կուսակցությունից հեռացնելու հարց դրված չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: