շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դանակահարություն` Երևանում. սուպերմարկետի 26-ամյա աշխատակիցը կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Դանակահարություն` Երևանում. սուպերմարկետի 26-ամյա աշխատակիցը կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական  հիվանդանոց  է տեղափոխվել  26-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել  կրծքավանդակի ձախ հատվածում:

Բժիշկներին հաջողվել է նրա կյանքը փրկել:  Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից է: Այս պաին պարզվում է,  թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:

  • Կիսվել: