կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դանակահարություններ՝ Երևանում, Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները

Դանակահարություններ՝ Երևանում, Արաբկիրից վիրավոր եղբայրներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները

Այսօր՝ սեպտեբերի 28-ին, ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։55-ի սահմաներում «Երևան» բժշկական կենտրոից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդական կողմնային մակերեսի լայնակի կտրած, ծակախ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Տեղում ոստիկանները պարզել են, որ 1 հոգի էլ «աջ ծնկահոդի առաջադրսային մակերեսի լայնակի կտրած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց է տեղափոխվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բակիչներ 27-ամյա Նարեկ Ա․-ն և 2002 թվականի ծնված Տիգրան Ա․-ն։

Պարզվել է նաև, որ նշված անձինք դանակահարվել են Արաբկիրի թիվ 21 շենքի բակում մի խումբ աձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Վիրավորները հարազատ եղբայրներ են։

  • Կիսվել: