կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դանակահարություններ՝ Սյունիքում. կան վիրավորներ. Քաջարանի գերեզմանատան մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր

Դանակահարություններ՝ Սյունիքում. կան վիրավորներ. Քաջարանի գերեզմանատան մոտ հայտնաբերվել են արնանման հետքեր

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Այսօր՝ դեկտեմբերի 12–ին ժամը 01:00-ի սահմաններում «Քաջարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արմեն Օ.-ն, և 23-ամյա Ռոման Հ.-ն:

Ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 11-ին՝ 23:00-ի սահմաներում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Նվեր Խ.-ի և հիվանդանոց տեղափոխվածների միջև, որի ժամանակ Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանց:

Հայտնաբերվել Նվեր Խ.-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր:

  • Կիսվել: