շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դանակահարություն Չարենցավանում հայտնի «Դայմոնդ» գիշերային ակումբի մոտ․ վիրավորը փրկվել է ավագ և կրտսեր պարեկների ու Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ

Դանակահարություն Չարենցավանում հայտնի «Դայմոնդ» գիշերային ակումբի մոտ․ վիրավորը փրկվել է ավագ և կրտսեր պարեկների ու Չարենցավանի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ

Փետրվարի 22-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, իսկ վիրավորը փրկվել է՝ շնորհիվ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Վահե Մելքոնյանի, կրտսեր պարեկ Արմեն Մուրադյանի և «Չարենցավան» բժշկական կենտրոնի բժիշկների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով պարեկային ծառայողի կողմից ծառայողական ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար Չարենցավանի ոստիկանները պարզել են, որ նա Չարենցավանի բնակիչ 20-ամյա Գրիգորի Բ․-ն է, ով «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց։

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ դեպքը տեղի է ունեցել Չարենցավան քաղաքի կայարանամերձ տարածքում գտնվող «Դայմոնդ» գիշերային ակումբի բակային հատվածում և Գրիգորի Բ․-ին դանակով հարվածելու մեջ հայտնաբերվում և ոստիկանության Չարենցավանի բաժին է տեղափոխվում Կոտայքի մարզի բնակիչն 24-ամյա Հարություն Պ․-ն, ով այնուհետև ոստիկանության Չարենցավանի բաժնից ներկայացվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։
 
Պարեկների շնորհիվ հայտնաբերվում է նաև հանցագործության գործիք դանակը։

  • Կիսվել: