«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել Ford Explorer-ում
Այսօր՝ ժամը 19:25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի դիմաց ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Մինչ հրշեջների ժամանումը Երևանի բնակիչ 42-ամյա Բորիս Ղ.-ին պատկանող Ford Explorer մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ժամանած հրշեջները մեկուսացրել, ապա մարել են կրակը: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը: Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:


