հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Դա անթույլատրելի է.Մեր ԱԳՆ-ն պետք է արձագանքի. ԱԺ նախագահը՝ ՀՀ-ում ռուսների կողմից օտարերկրյա քաղաքացու առևանգման մասին

Դա անթույլատրելի է.Մեր ԱԳՆ-ն պետք է արձագանքի. ԱԺ նախագահը՝ ՀՀ-ում ռուսների կողմից օտարերկրյա քաղաքացու առևանգման մասին

Դա անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանությունը ինքնիշխան Հայաստանից քաղաքացու է ձերբակալել եւ տեղափոխել Ռուսաստան:

«Կարծում եմ՝ մեր ԱԳՆ-ն պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի, որովհետեւ դա անթույլատրելի է»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ահազանգել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Սետրակովին։

  • Կիսվել: