ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցուցարարները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք

Բարձրագույն դատական ​​խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլի շահերը սպասարկող իրավապահ մարմինները, դատավորները, դատախազները գտնվում են ճնշման տակ, քանի դեռ Հայաստանում որոշումներ են կայացնում Նիկոլի ցանկությամբ, որոնք հակասում են Սահմանադրությանը եւ օրենքին։ «Զգուշացնում ենք, որ մենք վաղը եւ մյուս օրը կարող ենք նորից այստեղ լինել, եթե դատավորները Գագիկ Ջհանգիրյանի (Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահ-խմբ.) միջնորդությամբ շարունակեն կատարել մեկ անձի ցանկությունը»,-ասաց նա։

  • Կիսվել: