ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարաձգվի 6 ամսով

COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը կերկարաձգվի 6 ամսով

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամսով: Հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց նման առաջարկով դիմել ԱԺ-ին:

«Մենք այս նախաձեռնությամբ հանդես եկանք այն պատճառով, որ քննիչ հանձնաժողովը ձևավորվել է մի ժամանակահատվածում, երբ ԱԺ-ը պատրաստվում է գնալ հերթական արձակուրդ, այնուհետև՝ սեպտեմբերից հետո տեղի ունեցած պատերազմական վիճակում, աշխատանքները մնացել են առկախված: Նաև՝ ամբողջական աշխատանքները վերջնականացնելու համար քննիչ հանձնաժողովին անհրաժեշտ է լրացուցիչ 6 ամիս՝ աշխատանքներն ամփոփելու համար, նաև հաշվի առնելով, որ դիմել ենք պետական մարմիններին տեղեկատվության համար, հետևաբար մինչև այդ տեղեկատվության ստացումը և վերլուծությունը, ամփոփումը, զեկույցի կազմումը, մեզ անհրաժեշտ կլինի ևս 6 ամիս»,- տեղեկացրեց հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու համար ԱԺ-ին դիմելու որոշումն ընդունվեց միաձայն:

  • Կիսվել: