ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի

Covid-19-ի դեմ պատվաստվելու համար արդեն իսկ հերթագրվել է մոտ 600 քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու ցանկություն հայտնել, հերթագրվել է արդեն իսկ մոտ 600 քաղաքացի: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախ վստահեցրեց, որ միանշանակ հերթագրված քաղաքացիներ կան:

Գայանե Սահակյանն էլ ասաց.  «Մենք ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ևս ունենք հերթագրվածներ: Ունենք նաև թեժ գծով կամ օպերատիվ զանգերի միջոցով հերթագրվածներ: Ուրբաթ օրվա տվյալներով՝ մոտ 600 հոգի է ցանկություն հայտնել»,-ասաց Սահակյանը:

Հերթագրվողների շրջանում են հիմնականում ռիսկի խմբի անձինք, տարեցները:  Զանգով հերթագրվածներին անմիջապես տեղեկացնում են, որ կոնկրետ պատվաստանյութի համար չեն հերթագրում:

Ավանեսյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ արդեն իսկ կոնկրետ բանակցություններ են տարվել՝ բավական մեծ քանակի «Sputnik V» ձեռք բերելու համար:

  • Կիսվել: