ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Covid-19-ի դեմ պատվաստող շարժական թիմեր կտեղակայվեն քաղաքի բանուկ մասերում. Ավինյան

Covid-19-ի դեմ պատվաստող շարժական թիմեր կտեղակայվեն քաղաքի բանուկ մասերում. Ավինյան

Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատվաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ։»-գրել է Ավինյանը։

  • Կիսվել: