ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ցոլակյանը Պտղունքում է՝ հրդեհի վայրում

Ցոլակյանը Պտղունքում է՝ հրդեհի վայրում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

ԱԻՆ-ը նշում է, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

 

  • Կիսվել: